Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ամրենի (ոսկեշիվ) (Solidago)

Ամրենի (ոսկեշիվ) (Solidago)

Պատկանում է բարդազգիների ընտանիքին: Բազմամյա է, մեր պայմաններում առանց ծածկույթի ձմեռում է բաց գրունտում: Տարբեր տեսակների բարձրությունները տատանվում են 0,4-2,0 մ  սահմաններում: Սոլիդագո Solidago) – ոսկեշիվի բուսաբանական անվանումն է, այն լատինական solidus բառից է առաջացել, որ նշանակում է ամուր և ago`առողջացնող:

Ոսկեշիվը իր պատմական հայրենիքում, Հյուսիսային Ամերիկայում հնուց օգտագործվել է որպես դեղաբույս: Ամերիկյան հնդիկները հավատում էին բույսի հակամանրեային, վերքը բուժող, ցավազրկող հատկություններին(ժամանակակից բժշկությունը այդ հատկությունները մասամբ հաստատում ): Ոսկեշիվը Եվրոպա է մուտք գործել մոտ 200 տարի առաջ: Մշակության մեջ տարածված է կանադական ամրենին (S.canadensis L), որի բարձրությունը հասնում է 1-2 մետրի:Ծաղիկները շատ մանր են, միասին խմբված կազմում են հուրանավոր ծաղկաբույլեր, որոնք կտրված վիճակում ջրի մեջ դիմանում են 10-14օր:ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին:

Ծաղիկը մեղրատու է, ունի թեթև բուրմունք: Բույսը լուսասեր է, պետք է տնկել արևոտ հողամասերում, սննդանյութերով առատ հողում, բույսը բույսից 0,6-1.0 մետր հեռավորությոն վրա: Պահանջում է չափավոր ոռոգում: Մշակության մեջ հաճախ հանդիպում է Շորտի ամրենին (S.Schortu Hort), որի բարձրությունը հասնում է160 սմ: Ծաղկում է դեղնագույն ծաղիկներով`հուլիս ամսից: Ծաղկաբույլերը խոշոր են, հուրանավոր: Սովորական ամրենու կարճահասակ այլատեսակը(S.virgaurea nana L) տեսակը նույնպես հաճախ է հանդիպում: բարձրությունը հասնում է 40սմ, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, դեղնականաչ ծաղիկներով: Թե՛ երկրորդ և թե՛ երրորդ տեսակի ծաղիկները նույնպես մեղրատու են և արձակում են թեթև բումունք: Բազմացնում են թփերի բաժանումով վաղ գարնանը, 3-4տարին մեկ, հեշտությամբ բազմանում է նաև կտրոններով և սերմերով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ